ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

270 միլիոնի վերաբերյալ

270 միլիոնի վերաբերյալ
06.04.2024 | 16:02

1. ԵՄ-ը գումար չի տրամադրել, այլ խոստացել է ընդամենը։ ԵՄ-ը մինչ այդ` վերջին 4 տարիներին, 2 անգամ արդեն խոստացել էր Հայաստանին տրամադրել 2.6 մլրդ, առաջին անգամ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, ինչը Նիկոլը որպես խաղաքարտ օգտագործեց, այսինքն` մեզ չընտրեք, չեն տա։ Երկրորդ անգամ` Պրահայի պայմանավորվածություններից անմիջապես հետո, ենթադրաբար, որպեսզի Արցախի վերջնական կորուստը կամ, ինչպես Նիկոլն էր ասում, նշաձողի իջեցումը Արցախի հարցում թմրությամբ ընդունվի հանրության կողմից։

2. Խոստացել է առաջիկա չորս տարիների ընթացքում։ Եթե մի պահ պատկերացնենք, որ նման ցանկություն ԵՄ-ն իսկապես ունի, արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հիմք չեն տալու ԵՄ-ին վերանայելու իրենց այդ ցանկությունը։ Եվ արդյո՞ք 270 մլն-ի հիմքում այս իշխանությանը ևս մի չորս տարի մեր վզին փաթաթելու քողարկված միտումը չէ։
3. Ինչի՞ դիմաց է տրվելու։ Արդյո՞ք այդ քայլը հակակշռում և զսպում է այն հավանական կորուստներն ու վտանգները, որոնց բախվում և դեռ կարող է բախվել Հայաստանը զուտ տնտեսական անվտանգության առումով։
4. ԵՄ-ից ֆինանսական օժանդակություն Հայաստանը պարբերաբար ստացել է Եվրոպական խորհրդին անդամակցելուց ի վեր։ Այս տեսանկյունից էլ 270 մլն-ի առայժմ խոստումը արտառոց ոչինչ չի պարունակում իր մեջ։
5. Իշխանական շրջանակների արձագանքի մեջ էլ, որքան հասկացա, առանձնակի ոգևորություն չկար այս կապակցությամբ, որովհետև իրենց ջանքերի ու նվիրման հատուցումն էլ, ենթադրաբար, ավելին էին պատկերացնում։

Հ.Գ. Օրեր առաջ ԵՄ կողմից հայտարարություն հնչեց, թե իբր նախկինում խոստացված 2.6 մլրդ-ից 500 մլն-ը արդեն տրամադրել են։ Եթե իսկապես տրամադրել էլ են, արդյունքը, միևնույնն է, տեսանելի չէ։ Հետեւաբար, 270 մլն-ի հարցում ներկա ակնկալիքները ուղղակի չափազանցված են։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1755

Մեկնաբանություններ